Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Այս պայմաններում համաճարակային իրավիճակը կարող է ավելի վատթարանալ». Գայանե Սահակյան

465
Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ., 22:30
«Այս պայմաններում համաճարակային իրավիճակը կարող է ավելի վատթարանալ». Գայանե Սահակյան

ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ վերջին երկու օրերին Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ռեկորդային աճ է գրանցվել:

«Իրավիճակը շարունակում է մնալ ծանր և համաճարակային իրավիճակի սրացումը գերազանցապես պայմանավորված է անվտանգության կանոնների չպահպանմամբ և բնակչության զգոնության թուլացմամբ», - ասաց Սահակյանը:

Նա հորդորեց, որ հնարավորության դեպքում գործատուներն ու տնտեսվարողներն աշխատանքները կազմակերպեն հեռավար եղանակով:

«Այս պայմաններում համաճարակային իրավիճակը կարող է ավելի վատթարանալ՝ պայմանավորված այն հանգամանքի հետ, որ երկիրը գտնվում է սուր շնչառական վիրուսային վարակների և գրիպի սեզոնային աշխուժացման փուլում»,- հայտնեց ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալը՝ կոչ անելով հնարավորինս պահպանել հակահամաճարակային 3 պարզ կանոնները՝ պահել սոցիալական հեռավորություն, կրել դիմակ և պարբերաբար ախտահանել ձեռքերը: