Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել»․ ԱՄՆ պետքարտուղար

358
Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ., 22:25
«Հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել»․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն անդրադարձել է արցախյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսմանը։ WSB Atlanta լրատվամիջոցի հետ հարցազրույցում նա հայտարարել է․ «Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտապնվել նրանից, ինչ անում են ադրբեջանցիները»։

«Սա երկարատև հակամարտություն է: Այս հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների և խաղաղ քննարկումների միջոցով, այլ ոչ թե զինված հակամարտության և, իհարկե՝ ոչ երրորդ երկրների մասնակցությամբ»,- ասել է Փոմփեոն: