Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Էրդողանը հանդես չի եկել հստակ հերքմամբ»․ Պուշկով

968
Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ., 08:45
«Էրդողանը հանդես չի եկել հստակ հերքմամբ»․ Պուշկով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթում չկա Անկարայի կողմից սիրիացի գրոհայիններին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հերքումը։ Այս մասին հայտարարել է ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը։
«Էրդողանը հայտարարել է, որ «դա խնդիր չէ», բայց հարկ չի համարել, կամ հնարավոր՝ հանդես գալ հստակ հերքմամբ»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Պուշկովի խոսքով՝ խնդիր կա, և Մոսկվան այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել։
Ավելի վաղ թուրքական հեռուստաընկերությունների եթերում Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիային հարկավոր չէ գրոհայիններ ուղարկել հակամարտության գոտի: