Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Բաքուն կխզի կապերը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչած ցանկացած երկրի հետ». Ալիև

837
Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ., 15:55
«Բաքուն կխզի կապերը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչած ցանկացած երկրի հետ». Ալիև

Ադրբեջանն անմիջապես կխզի դիվանագիտական հարաբերությունները ցանկացած երկրի հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ես չեմ հավատում, որ որևէ երկիր կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև մեկ ժամ էլ չի անցնի և մենք կխզենք բոլոր դիվանագիտական կապերը այդ երկրի հետ»,- ասել է Ալիևը։