Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Առանց մեր թույլտվության չեն կարող խաղաղապահներ ուղարկվել»․ Ալիև

926
Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ., 15:05
«Առանց մեր թույլտվության չեն կարող խաղաղապահներ ուղարկվել»․ Ալիև

«Խաղաղապահների ուղարկումը տարածաշրջան պետք է լինի երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի թույլտվության հիման վրա։ Բոլորը պետք է հասկանան, որ առանց մեր թույլտվության խաղաղապահներ չեն կարող ուղարկվել։ Դա հակասում է միջազգային իրավունքին, և դա անընդունելի է»,- այս մասին թուրքական Haber Türk-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հնարավոր է այդպիսի ցանկություններ լինեն։ Ես դա չեմ բացառում, սակայն բոլոր հարցերը պետք է լուծվեն սեղանի շուրջ։ Ուզում եմ նշել, որ քննարկվող հիմնարար սկզբունքներում խաղաղապահների մուտքը նախատեսված է ամենավերջին փուլում»,- նշել է Ալիևը։