«Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես անկախ պետություն»․ Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մասնակցել է հայերի կողմից անցկացվող ցույցերին և հանդես եկել ելույթով՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական ագրեսիան ու կոչ անելով ԱՄՆ-ին միջամտել բավարար չափով, կամ ճանաչել Արցախի անկախությունը․ «Մի քանի շաբաթվա ընթացքում, երբ ադրբեջանական առաջին ռումբերն ընկան Արցախի ժողովրդի վրա, հարյուրավոր մարդիկ զոհվեցին կամ վիրավորվեցին, իսկ հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները, քնել բաց երկնքի տակ՝ անօդաչու թռչող սարքերի, հրետանու կամ ռումբերի վախից։ Պատմական եկեղեցիներն ու քաղաքները ռմբակոծությունների ու ավերածությունների են ենթարկվել։ Սիրիացի գրոհայինները որպես վարձկաններ են տեղակայվել Ադրբեջանի և նրա թուրք հովանավորների կողմից։ Չնայած այս ապօրինի պատերազմին՝ Արցախի ժողովուրդը դեռ ոտքի է կանգնում, Հայաստանի ժողովուրդը դեռ ոտքի է կանգնում։ Եվ մենք շարունակելու ենք կանգնել նրանց հետ։ Բայց սա նաև Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների վարած քաղաքականության արդյունքն է, որը տպավորիչ ձախողում է կրել։ Չափազանց երկար ժամանակ Միացյալ Նահանգները պաշտպանում է Ադրբեջանին, երբ նա հարձակվում է, և Հայաստանի և Արցախի վրա՝ այն դեպքում, երբ նրանք պաշտպանում են իրենց կյանքն ու տները: Նախագահներ Ալիևն ու Էրդողանը պետք է հասկանան, որ իրենք չեն կարող տասնամյակներ տևած վեճը լուծել քաղաքացիական բնակչության դեմ ուժի անխնա կիրառման ճանապարհով, և Միացյալ Նահանգները չպետք է անգործություն ցուցաբերի, երբ նրանք փորձում են դա անել։ |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36