Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Խաղաղ կարգավորումը երբեք չի եղել ու չի լինելու Պուտինի առաջնահերթ նպատակը». Կասպարով

1288
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ., 23:30
«Խաղաղ կարգավորումը երբեք չի եղել ու չի լինելու Պուտինի առաջնահերթ նպատակը». Կասպարով

Շախմատի՝ հայ-հրեական ծագումով աշխարհի 13-րդ չեմպիոն, «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի ղեկավար», ծնունդով բաքվեցի Գարի Կասպարովն «Эхо Москвы»-ի «Հատուկ կարծիք» հաղորդման ընթացքում անդրադարձել է Արցախյան հակամարտության շրջանակներում Պուտինի դերակատարմանը. «Խաղաղարար, բանակցող... Այդ ամենը միայն սեփական շահերը պահպանելու նպատակով է: Մենք հասկանում ենք, որ խաղաղ կարգավորումը երբեք չի եղել ու չի լինելու Պուտինի առաջնահերթ նպատակը: Ռուսաստանի առաջ քաշած պայմաններով խաղաղ կարգավորումը նրա համար է, որ Պուտինն ու նրա հանցակիցներն օգուտ ստանան: Հասկանալի է, որ իրավիճակն Անդրկովկասում շատ փոփոխական է, և դա հետաքրքրում է Ռուսաստանին, որովհետև այնտեղով անցնում են նավթամուղեր: Իրականում միշտ, երբ մենք հայացք ենք նետում Պուտինի արտաքին քաղաքականությանը, պետք է փնտրենք ինչ-որ մի խողովակ՝ գազային կամ նավթային: Եվ պարզ է, որ այս իրավիճակը, որ առաջ է եկել ու պահպանվում է այնտեղ երկար տարիներ, ուղղակիորեն շոշափում է Պուտինի շահերը: Ուստի ակնհայտ է, որ Պուտինին հետաքրքրում է ոչ թե խաղաղ կարգավորումը, որն այս տարածաշրջանում, ցավոք, պատմական հեռանկարում անհնար է, այլ Էրդողանի իշխանության դեմ պայքարը: Եվ դա այն պարագայում, որ արտաքինից նրանք ցույց են տալիս, թե նորմալ հարաբերություններ ունեն, բայց, ինչպես լինում է միշտ բռնակալների պարագայում, հարաբերությունները լավն են, իսկ օրակարգերը՝ տարբեր:

Այս պարագայում հասկանալի է, որ նրանց միջև բախումներն անխուսափելի են: Ե"վ Պուտինը, ևʹ Էրդողանը, սեփական իշխանությունն են ուզում տարածել, որպեսզի դրանով քողարկեն ներքաղաքական ձախողումները: Ուստի այստեղ շահերի բախումն անխուսափելի է: Եվ ցավոք, այժմ, հակամարտության հերթական, արդեն՝ ռազմական փուլում, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան բնավ էլ դրական դերակատարում չունեն»:

«Խաղաղ կարգավորումը երբեք չի եղել ու չի լինելու Պուտինի առաջնահերթ նպատակը». Կասպարով