Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Տիխանովսկայան վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոյին և նրան տվել 13 օր

766
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ., 16:40
Տիխանովսկայան վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոյին և նրան տվել 13 օր

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է Բելառուսի իշխանությանն ուղղված երեք պահանջների մասին: Մինսկը 13 օր ունի դրանք կատարելու համար, ասված է Տիխանովսկայի Telegram-ալիքի հաղորդագրության մեջ:

Պահանջները հետևյալն են․

1. Լուկաշենկոն պետք է հայտարարի հեռանալու մասին։

2. Փողոցներում բռնությունը պետք է ամբողջությամբ վերացվի։

3. Բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։

Ինչպես հայտարարել է Տիխանովսկայան, եթե պահանջները չկատարվեն, ապա «ամբողջ երկիրը խաղաղ դուրս կգա փողոց՝ ժողովրդական վերջնագրով», հոկտեմբերի 26-ին կսկսվի ձեռնարկությունների գործադուլը, ճանապարհների արգելափակումը և «պետական խանութներում վաճառքի փլուզումը»:
Բելառուսի ընդդիմությունը բազմիցս ասել է, որ պատրաստ է երկխոսության, շարունակել է Տիխանովսկայան։ «Բայց ճաղերի հետևում խոսակցությունը երկխոսություն չէ։ Բանակցությունների պատրաստակամության մասին հայտարարություններից հետո սեփական ժողովրդին ծեծելը երկխոսություն չէ»,- հայտարարել է նա։ Նախագահի նախկին թեկնածուի խոսքով՝ մինչև հոկտեմբերի 25-ը «բելառուսները կշարունակեն իրենց խաղաղ և համառ բողոքը»:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները Բելառուսում ընթանում են ավելի քան երկու ամիս։