Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Էշլի Վոսն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

1305
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ., 15:00
Էշլի Վոսն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, դաշնակահար Էշլի Վոսը համացանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողություններին և իր աջակցությունը հայտնել Հայաստանին:

«Իմ աջակցությունն եմ հայտնում Հայաստանին։ Մարդիկ, որոնք բնակչության փոքր թվով հսկայական ներդրում են ունեցել աշխարհում։ Մարդիկ, որոնք սարսափելի վայրագությունների միջով են անցել։

Ես աննկարագրելի տխուր եմ Հայաստանում տեղի ունեցող բռնության սրացման համար:

Բոլորին ուղարկում եմ սերս ու աջակցությունս, հույս ունեմ, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորի խաղաղ ճանապարհով»,- նշել է դաշնակահարը: