Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Կոնգրեսական Քոքսը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

1148
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ., 13:05
Կոնգրեսական Քոքսը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

ԱՄՆ կոնգրեսական Թերենս Ջոն Քոքսը Twitter-ի իր էջում կրկին անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և կոչ արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։

«ԱՄՆ-ը պետք է վճռականորեն հակազդի մարդու իրավունքների խախտումներին։ Ադրբեջանում բռնությունների աճը ցույց է տվել Բաքվին տրամադրվող ցանկացած ռազմական օգնության դադարեցման և ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը»,- գրել է կոնգրեսականը։