Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հույս ունենք՝ կողմերն անվերապահորեն կիրականացնեն պայմանավորվածությունը». Լավրով

767
Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 16:20
«Հույս ունենք՝ կողմերն անվերապահորեն կիրականացնեն պայմանավորվածությունը». Լավրով

Մոսկվայում ընթացող ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը։ «Մենք 2 օր առաջ հանդիպում ենք ունեցել Մոսկվայում։ Առաջարկությունը եղել է նախագահ Պուտինի կողմից՝ Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված։ Հենց սկզբից Ռուսաստանը, ինչպես երկկողմանի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, արել է ամեն ինչ՝ իրավիճակի լարվածությունը թուլացնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։ Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսային բանակցություններից հետո նախագահ Պուտինը հումանիտար նկատառումներից ելնելով առաջարկել է հրադադարի ռեժիմ մտցնել։ Եվ հոկտեմբերի 10-ին կայացավ մեր հանդիպումը, որը թույլ տվեց հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերել։ Եվ հույս ունենք, որ այն անվերապահորեն կիրականացնեն երկու կողմերն էլ»,- հայտարարեց Լավրովը: