Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Վարչապետը ներկայացրել է տեղեկատվություն, յուրաքանչյուր կուսակցություն ներկայացրել է իր վերաբերմունքը»․ Իշխան Սաղաթելյան

836
Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 15:05
«Վարչապետը ներկայացրել է տեղեկատվություն, յուրաքանչյուր կուսակցություն ներկայացրել է իր վերաբերմունքը»․ Իշխան Սաղաթելյան

«Իրավիճակը քննարկեցինք, լսեցինք տեղեկություններ, ներկացրինք մեր տեսակետները, կարծիքը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված։ Արցախի մասին ՀՅԴ-ն ներկայացրել է իր վերաբերմունքը, պատկերացումները, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։ Վարչապետը ներկայացրել է տեղեկատվություն, իսկ յուրաքանչյուր կուսակցություն ներկայացրել է իր վերաբերմունքը»,- այս մասին քիչ առաջ վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ հանդիպման ժամանակ Արցախի անկախության հարցի վերաբերյալ շոշափում է եղել: