Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԼՂ հարցում Թրամփի լռությունը կարող է անդրադառնալ ամերիկահայ ընտրողների վրա. #TheHill

1116
Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 11:45
ԼՂ հարցում Թրամփի լռությունը կարող է անդրադառնալ ամերիկահայ ընտրողների վրա. #TheHill

Շաբաթներ շարունակվող հակամարտության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի լռությունը մտահոգում է հայ համայնքին, որն իր վրդովմունքն է հայտնել Թրամփի վարչակազմի անգործության վերաբերյալ, գրել է The Hill-ը: 1,5 միլիոնանոց հայ համայնքը կոչ է արել նախագահին և Կոնգրեսին՝ սանձազերծված ռազմական գործողությունների համար դատապարտել Ադրբեջանին։
Նրանք նաև վրդովված են հակամարտության մեջ Թուրքիայի միջամտությամբ և Անկարային քննադատելու նախագահի դժկամությամբ։
Հինգշաբթի հազարավոր ամերիկահայեր հավաքվել էին Սպիտակ տան դիմաց՝ իրենց բողոքը հայտնելու Թրամփի անգործության դեմ։
«Թեկուզ մեկ թվիթ գրեր խաղաղության կոչով։ Նույնիսկ դա տեղի չի ունենում»,- ասել է Արսեն Խառատյանը, ով օգնել է կազմակերպել բողոքի ակցիան։

Պարբերականը նկատում է, որ այս հարցը դժվար թե փոխի նախագահական ընտրությունների ընթացքը, սակայն 2020-ի համար այնուամենայնիվ հետևանքներ կունենա: