Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ծանր վիրավորվել է «Համզայի»՝ Ադրբեջանի համար զինյալներ հավաքագրող պարագլուխը

1333
Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 01:10
Ծանր վիրավորվել է «Համզայի»՝ Ադրբեջանի համար զինյալներ հավաքագրող պարագլուխը

Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերի իր էջում հայտնում է, որ ծանր վիրավորում է ստացել «Համզա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր գրոհայիններ հավաքագրելու համար։ Նա հայտնում է, որ «Համզայի» պարագլուխ Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր զինյալներ հավաքագրելու և Ադրբեջան ուղարկելու համար, ծանր վիրավորվել է Ջաբալ Բարադում մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից։ Համզայի զինակիցը հայտնել է, որ իրենց կարծիքով դա Ադրբեջանում զոհված մի սիրիացու ընտանիքի անդամների կողմից կազմակերպված մահափորձ է եղել»: