Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2026 թ.

Հռոմի պապը դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը

1398
Կիրակի, 11 հոկտեմբերի, 2020 թ., 17:35
Հռոմի պապը դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր իր նստավայրի պատուհանից հնչեցրած աղոթքի վերջում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը, հայտնում է «Vatican News»-ը:

Նա բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նկատառումների համար համաձայնեցված հրադադարը:

Հռոմի պապը նշել է նաև, որ ցավում է մարդկային կորուստների, կրած տառապանքների, ինչպես նաև տների և եկեղեցիների կործանման համար: