Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Մոսկովյան պայմանավորվածությունները կլինեն առաջին քայլը դեպի երկարատև հրադադար». Քերի Քավանո

895
Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ., 13:00
«Մոսկովյան պայմանավորվածությունները կլինեն առաջին քայլը դեպի երկարատև հրադադար». Քերի Քավանո

Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները կլինեն առաջին քայլը դեպի երկարատև հրադադարը Լեռնային Ղարաբաղում, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն: «Հաջորդ քայլը պետք է լինի ներկա հրադադարը պահպանելու, մշտական հրադադարի ավելի լայն քննարկումը»,- ասել է Քավանոն: Նա հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կսկսվեն ավելի «աշխույժ բանակցություններ»: «Հետագայում հնարավոր կլինի բանակցությունները կենտրոնացնել ոչ միայն կրակի դադարեցման, այլև հենց հակամարտության լուծման ուղղությամբ, որը, իհարկե, մոտ ժամանակում չի լինի»,- ասել է նա: