Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բեյրութում կրկին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

1017
Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ., 00:30
Բեյրութում կրկին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում կրկին պայթյուն է տեղի ունեցել, որին հրդեհ է հաջորդել: Միջադեպը տեղի է ունեցել Տավիկ-Ջիդե շրջանում, գրել է Daily Star-ը։
Հաղորդվում է, որ պայթել է հացի փռի մոտ գտնվող գազի պահեստատունը։ Այս տեղեկատվությունը դեռ հաստատված չէ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով 3 մարդ Է զոհվել, 50-ը՝ վիրավորվել։