Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Չնայած ձեր ջանքերին՝ Ադրբեջան ու Թուրքիա, մենք երբեք չենք բնաջնջվի». Ալեքսիս Օհանյան

1284
Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2020 թ., 22:00
«Չնայած ձեր ջանքերին՝ Ադրբեջան ու Թուրքիա, մենք երբեք չենք բնաջնջվի». Ալեքսիս Օհանյան

Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն, ով աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինն է, Instagram-ում իր զորակցությունն է հայտնել հայրենակիցներին։
Հրապարակելով արցախյան մարտերի առաջնագծում արված տեսանյութը, որում պատկերված է՝ ինչպես են զինվորները խարույկի կողքին կիթառ նվագում՝ Օհանյանը գրել է ․«Չնայած ձեր բոլոր ջանքերին, Թուրքիաʹ և Ադրբեջաʹն, մենք չենք ոչնչանա։ Աստված օրհնի վտանգի մեջ հայտնած յուրաքանչյուր հայի։ Խաղաղություն Հայաստանին»: