Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Դիմում եմ համաշխարհային հանրությանը». Արման Թաթոյան

1268
Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2020 թ., 16:00
«Դիմում եմ համաշխարհային հանրությանը». Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել՝ կից գրելով. «Դիմել եմ համաշխարհային հանրությանը: Անհրաժեշտ են հրատապ քայլեր: Ժամանակն է ոչ թե ձևական կոչերով կամ կոնֆերանսներում գեղեցիկ ելույթներով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները: Յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է:

Մի՛ կուրացրեք ձեզ:

Մի՛ փակեք ձեր աչքերը»: