Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Թուրքիան պատրաստվում է Ս-400-ի փորձարկումներին

838
Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2020 թ., 11:05
Թուրքիան պատրաստվում է Ս-400-ի փորձարկումներին

Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 հակահրթիռային համալիրների փորձարկումների մասին տեղեկությունների ֆոնին թուրքական իշխանությունները հոկտեմբերի 13-16-ը փակել են Սինոփ քաղաքի մերձակայքում Սև ծովի շրջանը: Այս մասին նշված է երկրի ծովային վարչակազմի տարածած ծովագնացների համար միջազգային նախազգուշացման մեջ։

«Ուսումնական հրաձգությունները կանցկացվեն հոկտեմբերի 13-16-ը»,- ասված Է NAVTEX-ի նախազգուշացման մեջ, որում նշված են ծովագնացների համար վտանգավոր գոտու կոորդինատները:
Այս շաբաթ այդ շրջանն արդեն վտանգավոր էր հայտարարվել ծովագնացների համար մինչև հոկտեմբերի 9-ը՝ կապված «ուսումնական հրաձգությունների» անցկացման հետ: Սինոփում տեղական ԶԼՄ-ները հրապարակել են Ս-400 հակահրթիռային համալիրներով ծանր փոխադրամիջոցների շարասյունների լուսանկարներն ու տեսագրությունները: