Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Մերձավոր Արևելքից վարձկան ահաբեկիչներ են բերվում ԼՂ հակամարտության գոտի». Սերգեյ Նարիշկին

974
Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ., 16:50
«Մերձավոր Արևելքից վարձկան ահաբեկիչներ են բերվում ԼՂ հակամարտության գոտի». Սերգեյ Նարիշկին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կան ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններ Մերձավոր Արևելքից: Այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Տեղեկությունը հրապարակվել է ծառայության պաշտոնական կայքում:

«Մեր ունեցած տեղեկություններով՝ հակամարտության գոտում առկա են վարձկաններ Մերձավոր Արևելքի մի շարք ահաբեկչական խմբավորումներից, ինչպիսիք են՝ «Ջաբհաթ ան-Նուսրան», «Ֆիրկաթ Համզան», «Սուլթան Մուրադը», ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումներ: Ավելին՝ խոսքը հարյուրավոր, նույնիսկ հազարավոր ծայրահեղականների մասին է, որոնք ցանկանում են գումարներ վաստակել նոր պատերազմում»,- նշվում է հաղորդագրությունում:

Նարիշկինը հայտնել է նաև, որ Հարավային Կովկասը կարող է դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար նոր ցատկահարթակ: