Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

#AmnestyInternational-ը դատապարտում է քաղաքացիական բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումը

1598
Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ., 14:45
#AmnestyInternational-ը դատապարտում է քաղաքացիական բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումը

ԼՂ հակամարտության սրման մեջ ներքաշված քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պետք է գերակա խնդիր լինի, հայտարարել Է Amnesty International միջազգային կազմակերպությունը։

«Անցած հանգստյան օրերին հրապարակվել են կադրեր, որոնք վկայում են այն մասին, որ օգտագործվել է կասետային զինամթերք՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների գնդակոծությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում անհայտ թվով զոհեր կան:

Կասետային ռումբերի կիրառումը ցանկացած պարագայում արգելված է միջազգային հումանիտար իրավունքով, դրանց շարունակական կիրառումը վտանգավոր է և կհանգեցնի հետագա զոհերի և վիրավորների»,- հայտարարել Է Amnesty International-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:

Amnesty International-ը կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և քաղաքացիական բնակչությանը պաշտպանել ռազմական գործողությունների հետևանքներից: