Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Դուք խրախուսում եք ագրեսորին». Ադամ Շիֆի ուղերձը՝ ԱՄՆ վարչախմբին

1774
Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ., 14:35
«Դուք խրախուսում եք ագրեսորին». Ադամ Շիֆի ուղերձը՝ ԱՄՆ վարչախմբին

«Եթե ԱՄՆ դաշնակից Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ներգրավում այս պատերազմի մեջ՝ խաղաղ բնակիչներին սպանելու համար, ի՞նչ դաշնակից կարող է այն լինել ՆԱՏՕ-ի և մնացածի համար: Մենք պետք է վճռականորեն խոսենք ոչ միայն Կոնգրեսում, այլև պահանջենք մեր վարչախմբից՝ դադարել խոսել հավասարության սկզբունքով, դադարել կոչ անել երկու կողմերին էլ, երբ միայն մի կողմն է ագրեսորը: Երբ դուք նման հայտարարություններ եք անում,ն խրախուսում եք ագրեսորին:

Մենք պետք է բարձրաձայնենք այս մասին: Մենք պետք է վերջ դնենք այս հակամարտությանը և տառապանքներին՝ հնարավորինս ճնշում գործադրելով Ադրբեջանի և նրա թուրք հովանավորների վրա։ Եվ մենք պետք է վստահ լինենք, որ Միացյալ Նահանգներն այլևս երբեք Ադրբեջանին կամ Թուրքիային հիմքեր չի տա հավատալու, որ նրանք կարող են նման բռնություն գործել ու անպատիժ մնալ»,- հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։