Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այս լարվածությունը լավ չի ավարտվի Թուրքիայի համար»․ Արաբական պետությունների լիգայի ղեկավար

1355
Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ., 20:20
«Այս լարվածությունը լավ չի ավարտվի Թուրքիայի համար»․ Արաբական պետությունների լիգայի ղեկավար

Արաբական պետությունների լիգայի ղեկավարը զգուշացրել է Թուրքիային Կովկասյան և Միջերկրածովյան տարածաշրջաններում լարվածության ուժեղացման գործում նրա դերի վերաբերյալ՝ հայտարարելով, որ «դա վատ ավարտ կունենա» այդ երկրի համար, այս մասին հայտնել է Arabnews-ը։

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջամտել է Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրներին, բախվել Հունաստանի և Կիպրոսի հետ, հարձակվել Արևելյան Միջերկրածովյան գազային շրջանների վրա։

«Ինձ նյարդայնացնում է այն փաստը, որ սիրիացի վարձկաններ են օգտագործվում Ադրբեջանում՝ Հայաստանի դեմ պատերազմելու համար։ Շատ ցավալի է, որ սիրիացի վարձկաններին Էրդողանը օգտագործում է Թուրքիայի հետ կապ չունեցող դեպքերում»,- ասել է Աբուլ Ղեյթը։