Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Թուրքիան շարունակում է իր նախնիների գործը՝ ցեղասպանությունը». Սերժ Թանկյանի կոչը

1351
Ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ., 02:55
«Թուրքիան շարունակում է իր նախնիների գործը՝ ցեղասպանությունը». Սերժ Թանկյանի կոչը

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է անում միանալ Արցախին աջակցող հիմնադրամներին:
«Աշխարհը աչք փակեց 1915 թվականին Հայոց ցեղասպանության վրա, 1980-ականների և 90-ականների զանգվածային սպանությունների ու ջարդերի վրա, 2016 թվականին Ադրբեջանի ներխուժման վրա: Այժմ աշխարհն աչք է փակում այն բանի վրա, որ դեպի ծով ելք չունեցող 150 000 խաղաղ բնակիչներ հարձակման են ենթարկվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:
SOAD խումբը միշտ հանդես է եկել հանուն արդարության և խաղաղության: Թուրքիան շարունակում է իր նախնիների գործը՝ ցեղասպանությունը, իսկ նավթով կոռումպացված դաշնակիցներն ամերիկյան F-16 կործանիչով ռմբակոծում են Արցախն ու Հայաստանի որոշ շրջաններ՝ սպանելով ինչպես զինվորներին, այնպես էլ խաղաղ բնակիչներին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սերժ Թանկյանը՝ կոչ անելով միանալ Արցախին և զինծառայողներին աջակցող հիմնադրամներին: