Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանի արձակած ռեակտիվ համակարգի համազարկից իրանցի երեխա է վիրավորվել

1820
Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ., 19:05
Ադրբեջանի արձակած ռեակտիվ համակարգի համազարկից իրանցի երեխա է վիրավորվել

Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա։