Ճապոնիան կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂ-ում և երկխոսություն սկսել
601
Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ., 11:20
Ճապոնիան ԼՂ-ում կրակի դադարեցման կոչ է արել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։ Պաշտոնյան նշել է, որ Տոկիոյի կառավարությունը կոչ է անում զինված հակամարտության մեջ ներգրավված երկրներին ավարտել դիմակայությունը: Ճապոնիան հույս ունի, որ կողմերը կհանդիպեն բանակցությունների սեղանի շուրջ։ «Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, առավելագույն զսպվածություն դրսևորել և երկխոսություն սկսել»,-հայտարարել է Կատոն։ Նա ընդգծել է, որ Ճապոնիան անհանգստացած է տարածաշրջանում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Կատոն հիշեցրել է, որ մարտերը հանգեցրել են մարդկային զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։ |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36