Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արցախի ՊՆ խոսնակը՝ Ադրբեջանի կորուստների մասին

313
Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ., 10:50
Արցախի ՊՆ խոսնակը՝ Ադրբեջանի կորուստների մասին

«Երեկ գիշերն Արցախյան ռազմաճակատում իրավիճակը շարունակել է մնալ հարաբերականորեն կայուն լարված: Որոշ հատվածներում տեղի են ունեցել հրետանային մարտեր, փոխհրաձգություններ՝ հրաձգային զենքի կիրառմամբ: Հակառակորդը փորձել է կատարել զորաշարժեր, սակայն ՊԲ-ի ստորաբաժանումներին հաջողվել է ճնշել ակտիվության փորձերը»,- այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ԱՀ Պաշտպանության նախարարի խոսնակը՝ նշելով, որ հակառակորդի կորուստները երեկվա դրությամբ կազմել են 130 անվերադարձ կորուստ, 260 վիրավոր, 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 3 ՏՕՍ ծանր հրանետներ, 11 տարբեր տիպի ԱԹՍ-ներ: