Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այս պատերազմն ուղղված է նաև Իրանի դեմ». Արցախի նախագահ

356
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 23:05
«Այս պատերազմն ուղղված է նաև Իրանի դեմ». Արցախի նախագահ

«Ուզում եմ հայտարարել, որ այս պատերազմի հասցեատերերից մեկը Իրանն է, որովհետև այս պատերազմն ուղղված է նաև Իրանի դեմ»,- այսօր միջազգային և տեղական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հարցին, թե որն է ամենակարևոր գործոնը պատերազմի ավարտին նպաստելու համար, Արայիկ Հարությունյանն ասաց. «Պատերազմի ավարտին նպաստող առաջին գործոնը խելքի գործոնն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ։ Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, կամ լավագույն դեպքում՝ ոչ հաղթանակով։ Հետևանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ՝ իրե՛նց կողմից, տնտեսության քայքայում, որը տասնամյակներով վերականգնել հնարավոր չի լինելու, Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներով ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ ու լարվածություն, իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, և մենք հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում հարյուրավոր միլիարդ դոլարների փոշիացումը»: