Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ես զարամանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների վրա». Արայիկ Հարությունյան

375
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 22:30
«Ես զարամանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների վրա». Արայիկ Հարությունյան

«Ես զարամանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների վրա, որովհետև հարյուրավոր դիակներ են թողնում առաջնագծում: Շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի առումով»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա հայտնեց, որ այն, ինչ տեսնում է աշխարհը, բարբարոսի կերպար է:

«Ունենք բազմաթիվ փաստեր, որ Ադրբեջանը մարտական գործողությունները պլանավորել է շատ վաղուց»,- կրկին շեշտեց Արցախի նախագահը: