Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Բորելը Չավուշօղլուի հետ քննարկել է Արցախի ապաէսկալացիայի հարցը

774
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 21:15
Բորելը Չավուշօղլուի հետ քննարկել է Արցախի ապաէսկալացիայի հարցը

Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, ԵՄ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կդառնան Եվրոմիության առաջնորդների երկօրյա գագաթնաժողովի թեմաները, որը կմեկնարկվի հինգշաբթի:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի ապաէսկալացիան և Արևելյան Միջերկրածովյան իրադրությունը: Այս մասին Բորելը հայտնել Է Twitter-ում։
«Ես Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ խոսել եմ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի և ապաԷսկալացման կարևորության, ինչպես նաև ԵՄ-ի և Թուրքիայի ընթացիկ հարցերի, մասնավորապես՝ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում իրավիճակի մասին»,-գրել է Բորելը: