Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Զգուշացնում ենք. մեր պատասխանը լինելու է հուժկու և խիստ կործանարար. ՀՀ ՊՆ

353
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 18:35
Զգուշացնում ենք. մեր պատասխանը լինելու է հուժկու և խիստ կործանարար. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է «Տոչկա-ՈՒ» հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար»: