Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից․ #РИАНовости

682
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 16:50
Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից․ #РИАНовости

Բաքուն դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտասահմանյան լրատվամիջոցների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Ֆուադ Ախունդովը:
«Մենք դժգոհ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից, որը բանակցում է արդեն 30 տարի, բայց, ինչպես տեսնում եք, ապարդյուն»,- ասել է նա լրագրողներին։
Ախունդովը նշել է, որ Բաքվում հասկանում են մի շարք երկրների դիրքորոշումը, որոնք կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում գտնվող բնակավայրերը։ Զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում։