Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիները կստանան անվճար ամբուլատոր բուժօգնություն և ծննդօգնություն

455
Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ., 01:15
Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիները կստանան անվճար ամբուլատոր բուժօգնություն և ծննդօգնություն

ԱՆ-ը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները ամբուլատոր բժշկական օգնության և ծննդօգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն, որտեղ անվճար կսպասարկվեն և կօգտվեն ծառայություններից:
Պոլիկլինիկայի հասցեն է՝ Գյուրջյան 8:
Մանկական բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 63-58-21 հեռախոսահամարով:
Մեծահասակների բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 64-59-20 հեռախոսահամարով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամարներ՝ 011 890303 կամ 8903:
Պոլիկլինիկան աշխատում է ամեն օր, ժամը 9։00-ից մինչև 18։00-ը՝ բացի շաբաթ-կիրակիից:
Հանգստյան և ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկան աշխատում է 10:00-ից մինչև 16:00-ը:
Գինեկոլոգիական և ծննդօգնությանն առնչվող հարցերով կարող եք դիմել ծննդատուն. հասցեն՝ Գյուրջյան 6, հեռախոս՝ 011 60 00 01»: