Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հունաստանը պահանջել է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ հրավիրել

640
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 15:40
Հունաստանը պահանջել է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ հրավիրել

Հունաստանը պահանջել է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ հրավիրել։ Այս մասին ասված Է Հունաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ «Հունական նախաձեռնությունն ուղղված է ԵԱՀԿ շրջանակներում ներգրավված 2 կողմերի մասնակցությամբ բանավեճի անցկացմանը և ճգնաժամի ապաէսկալացման բոլոր հնարավոր միջոցների քննարկմանը: Նպատակը հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբում բանակցությունների շուտափույթ վերսկսումն է»,- ընդգծել է ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: