Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ֆրանսիան անընդունելի և վտանգավոր է համարում Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունները». Մակրոն

847
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 14:00
«Ֆրանսիան անընդունելի և վտանգավոր է համարում Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունները». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հեռախոսային բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Մենք շփման մեջ ենք մեր գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման առաջին ժամերից։ Այսօր երեկոյան մտադիր եմ կապ հաստատել նախագահ Պուտինի հետ և, կարծում եմ, վաղը նաև նախագահ Թրամփի հետ՝ փոխանակումներ կատարելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ առաջարկելու համար»,- հայտարարել է նա: Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան անընդունելի և վտանգավոր է համարում Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունները, որոնք Ադրբեջանին դրդում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների զարգացմանը:
«Ֆրանսիան խիստ մտահոգված է այդ ռազմատենչ հայտարարություններով։ Մենք դա չենք ընդունում»,-հայտարարել է Մակրոնը: