Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«ՄԻԵԴ դիմումը մեզ համար հաջողություն է»․ Եղիշե Կիրակոսյան

370
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 13:00
«ՄԻԵԴ դիմումը մեզ համար հաջողություն է»․ Եղիշե Կիրակոսյան

«Երեկ երեկոյան մենք հրապարակեցինք, որ Եվրոպական դատարանը կայացրել է որոշում՝ ավելի վաղ ՀՀ կողմից ներկայացված Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի մասին խնդրանքը բավարարելու վերաբերյալ: Հաշվի առնելով իրավիճակի սրությունը՝ որոշում է կայացվել դիմում ներկայացնել հենց ՀՀ անունից»,- այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Այն տեքստը, որ մենք ունենք Եվրոպական դատարանի կողմից տրված որոշման մեջ, ակնկալելի էր, որովհետև նախ նշեմ, որ եզակի դեպքեր են, երբ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց: Բոլոր դեպքերում դատարանն անդրադառնում է երկու կողմերին էլ. այսինքն՝ այն պետությանը, որը ներկայացրել է դիմումը և որի դեմ ներկայացրել է: Այս տեսանկյունից կարելի է ասել, որ մեզ համար սա մեր հաջողությունն է, որովհետև նախ ՀՀ կողմից ներկայացված դիմումի հիման վրա է սա կայացվել, երկրորդ՝ ՀՀ կողմից ներկայացված ապացույցների հիման վրա է կայացվել և երրորդ՝ դատարանը նույնիսկ հարկ չի համարել ուղարկել Ադրբեջանի կառավարությանը լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն ստանալու համար, որը սովորաբար 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման ժամանակ անում են»- նշեց Եղիշե Կիրակոսյանը: