Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Բաքվի տխրահռչակ բռնապետը բեմականացնում է դրվագներ». Կարեն Հովհաննիսյան

222
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 08:00
«Բաքվի տխրահռչակ բռնապետը բեմականացնում է դրվագներ». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի տխրահռչակ բռնապետը, որպեսզի բարձրացնի իր բարոյալքված հասարակության ռազմական ոգին, բառիս ամենաուղիղ իմաստով բեմականացնում է դրվագներ, նկարահանում և քարոզչության նպատակով տարածում։

Նմանատիպ տեսանյութ է տարածվում, որտեղ իբրև թե մերոնք ասում են՝ մեզ մենակ են թողել, մեկ այլ զինվոր էլ լացում է։

Այս սուտը հերքող ամենամեծ ապացույցն այն է, որ Հայոց բանակի զինվորի սաղավարտի վրա չկա տեղադրված տեսախցիկ, իսկ նկարահանումը հենց այդպիսի տեսախցիկով է տեղի ունեցել։

Խնդրում եմ, չտրվեք սադրանքի և նմանատիպ նյութերին պարզապես անդրադարձ մի կատարեք»։