Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ջավախահայերը փակել են Վրաստան-Թուրքիա ճանապարհը՝ արգելելով Ադրբեջան մեկնող բեռնատարների տեղաշարժը

347
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 00:40
Ջավախահայերը փակել են Վրաստան-Թուրքիա ճանապարհը՝ արգելելով Ադրբեջան մեկնող բեռնատարների տեղաշարժը

Ջավախահայերն Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը և արգելում են բեռնատարների տեղաշարժը: Այս մասին հայտնում է Jnews լրատվամիջոցը՝ նշելով, որ ճանապարհը փակող մարդկանց խոսքերով՝ այս ճանապահով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում:

Լրատվամիջոցի տվյալներով՝ այս պահին գյուղում լարվածությունը նվազել է, ճանապարհը գրեթե բաց է: Կարծախում է գտնվում Վրաստանի խորհրդարանի գործող պատագամավոր Սամվել Մանուկյանը, ինչպես նաև նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը:
«Մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու մեր օգնությունը ՀՀ չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու»,- նշում են ճանապարհը փակած ջավախքցիները: