Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ի՞նչ բանակցային գործընթացի մասին կարող է խոսք գնալ». Իլհամ Ալիև

518
Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ., 21:55
«Ի՞նչ բանակցային գործընթացի մասին կարող է խոսք գնալ». Իլհամ Ալիև

«Россия 1» հեռուստաալիքի եթերում «60 րոպե» հաղորդման շրջանակներում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն անդրադարձել է վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և բանակցությունների հնարավորություններին. «Հակամարտության մեջ կա միայն 2 կողմ՝ Հայաստանը և Ադրբեջանը, երբեմն բոլոր կողմերը խոսում են հակամարտության մասին: Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստանն է, այս դեպքում՝ ի՞նչ բանակցային գործընթացի մասին կարող է խոսք գնալ: Նա փորձում է կոտրել բանակցությունների ձևաչափը: Այսպիսով, դա նշանակում է, որ Հայաստանը խախտում է բանակցային գործընթացը, անընդունելի պահանջներ է առաջադրում»,- ասել է նա:

Անդրադառնալով միջազգային մամուլում վերջին օրերի պարբերաբար հրապարակվող այն տեղեկություններին, թե ադրբեջանական կողմում սիրիական վարձկաններ կան, Ալիևն ասել է. «Ոչ մի գրոհային Սիրիայից Ադրբեջանում չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ի՞նչ բանակցային գործընթացի մասին կարող է խոսք գնալ». Իլհամ Ալիև