Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Թուրքիան և Գերմանիան քննարկել են ԼՂ հակամարտության սրացումը

916
Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ., 20:00
Թուրքիան և Գերմանիան քննարկել են ԼՂ հակամարտության սրացումը

Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Հայկո Մաասը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումը: Այս մասին ասված է գերմանական գերատեսչության Twitter-ի գրառման մեջ։
«Մարտական գործողությունները պետք է ավարտվեն, նպատակը պետք է լինի խաղաղ լուծումը»,-նշվում է գրառման մեջ:
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է աջակցել Բաքվին և պայքարել նրա շահերի համար՝ դրանով իսկ պաշտպանելով «Մեկ ազգ երկու երկրում» ձևակերպումը: Որոշ տվյալներով՝ Թուրքիան մի քանի հազար սիրիացի վարձկանների է ուղարկել մարտական գործողությունների գոտի։
Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարտերը սկսվել են սեպտեմբերի 27-ից: