Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ՌԴ Պետդուման Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է ընդունել

708
Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ., 14:40
ՌԴ Պետդուման Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է ընդունել

Ռուսաստանի Պետդուման այսօրվա լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության վերաբերյալ հայտարարություն է ընդունել, որում խորհրդարանականները կողմերին կոչ են անում վերսկսել բանակցությունները և պատրաստակամություն են հայտնում միջնորդ դառնալ իրադրության կայունացման գործում:

«Պետական դուման հայտարարում է, որ պետք է անհապաղ դադարեցնել կրակը, տարածաշրջանում դիմակայության սրացում թույլ չտալ։ Իրավիճակի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Պետական դումայի պատգամավորները կողմերին կոչ են անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրադրության կայունացման գործում»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը կուղարկվի ՌԴ նախագահին, ՌԴ կառավարությանը, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարաններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջխորհրդարանական միությանը, ՀԱՊԿ ԽՎ-ին, ԱՊՀ ՄԽՎ-ին, ԵԽԽՎ-ին և ԵԱՀԿ ԽՎ-ին: