Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Արցախի անկախացումը խոստանում է ևս մի այսպիսի մղձավանջային երեսնամյակ». Գևորգ Գալստյան

298
Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ., 18:05
«Արցախի անկախացումը խոստանում է ևս մի այսպիսի մղձավանջային երեսնամյակ». Գևորգ Գալստյան

Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նման միկրո պատերազմների շարքը ջլատիչ գործառույթ է կատարում:
Հաղթանակ կարող է լինել միայն Արցախի՝ ՀՀ-ին միանալով: Արցախի անկախացման օրակարգը կեղծ է և նույնքան ջլատող: Արցախի, այսպես ասած, անկախացումը խոստանում է ևս մի այսպիսի մղձավանջային երեսնամյակ:
Հիշեք Նժդեհի խոսքը. Արցախն ու Սյունիքը Հայաստանի աշխարհագրական ողնաշարն են:
Ինչպես որ մարդը չի կարող ուրախանալ իր անջատ ողնաշարի կապակցությամբ, այպես էլ մենք ուրախանալու առիթ չունենք մեր աշխարհագրական ողնաշարի անջատմամբ»: