Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից տարեց կին է զոհվել. կա 3 վիրավոր». շրջկենտրոնի ղեկավար

878
Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ., 09:10
«Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից տարեց կին է զոհվել. կա 3 վիրավոր». շրջկենտրոնի ղեկավար

«Երկրորդ օրն է՝ հակառակորդը տարբեր զինատեսակներից ռմբակոծում է Հադրութի բնակավայրերը: Վնասվել են ենթակառուցվածքներ, իսկ խաղաղ բնակիչների շրջանում ունենք վիրավորներ ու զոհ... Բնակչության մեջ խուճապ չկա, առաջնագծի հետ կապը պահվում է։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է որոշակի օգնություն։ Միաժամանակ վերահսկվում է ամբողջ շրջանը, համայնքները, որպեսզի վիրավորների, զոհերի վերաբերյալ արագ արձագանք լինի։ Հակառակորդի ԱԹՍ-ից տարեց կին է զոհվել։ Մահաբեր թռչող սարքը պայթել է տան բակում։ Խաղաղ բնակիչներից ունենք 3 վիրավոր»,- այս մասին ArtsakhTV-ի հետ զրույցում հայտնել է շրջկենտրոնի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում: