Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Միացում և միայն միացում, ոչ մի «անկախություն»». Արա Պապյան

332
Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ., 08:45
«Միացում և միայն միացում, ոչ մի «անկախություն»». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միացում և միայն միացում, ոչ մի «անկախություն» Արցախի «անկախության» ճանաչման գործնթացում շատ կարևոր է, թե ինչ սահմաններում է ստեղծվում այդ «պետությունը», կամ ժողովրդի լեզվով ասած՝ ի՞նչ սահմաններում ենք ճանաչում Արցախի Հանրապետությունը:

Բնականաբար՝ ԼՂԻՄ-ի: Այս պարագային պետականաստեղծ հիմքը կամ անկախության հիմքը ժողովուրդների ինքնորոշում է: Այլ հիմք չկա: Իսկ որևէ ժողովուրդ կարող է ինքնորոշվել միմիայն այն տարածքի վրա, որի վրա կոնֆլիկտի սկզբնավորման պահին մեծամասնություն է կազմել:

Ներկա բանակցությունների տրամաբանության մեջ կոնֆլիկտն սկսել է 1988-89թթ., երբ հայերը մեծամասնություն են կազմել ԼՂԻՄ-ի հինգ շրջաններից չորսում: Այսպես կոչված՝ Արցախի Հանրապետության «սահմանադրությունը» չի կարող տարածքների նկատմամբ օրինական իրավատիրության որևէ հիմք հանդիսանալ, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից այն միակողմանի փաստաթուղթ է (unilateral act), իսկ նման փաստաթղթերը կարող են ստեղծել միմիայն պարտավորություններ և ոչ երբեք իրավունքներ:

Չասեք՝ միացման դեպքում աշխարհը Հայաստանին կդատապարտի կամ կպատժի: Գուցե, թեև քիչ հավանական եմ համարում: Պատժող լիներ, արդեն գրեթե 30 տարի է Արցախում Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր ունի տեղակայված, կպատժեր: Իսկ անկախության ճանաչման դեպքում աշխարհը նույնը չի՞ անի: Ավելին, միացման դեպքում ազատագրված տարածքների համար իրավական հիմք ունենք՝ դա Ազգերի լիգայի բարձրագույն մարմնի՝ Խորհրդի, կողմից ստեղծված հանձնաժողովի 1920թ. փետրվարի 24-ի Զեկույց-առաջարկն է: «Անկախության» դեպքում ոչ մի հիմք չկա ինքորոշման իրավունքը տարածելու ԼՂԻՄ-ի շրջակա ազատագրված տարածքների վրա:

Ավելին, միացման պարագային Հայաստանի Հանրախետությունց չի պահանջվում որևէ հայտարություն, պարզապես պետք է ներօրենսդրական ակտերով վերացնենք խոչընդոտները: Անկախության ճանաչման դեպքում Հայաստանի Հանրապետությունից պահանջվելու է հստակ հայտարաություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Չմոռանամ ասել, որ ՀՀ կողմից «Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը» լինելու է առաջինը և միակը: Վկա՝ նախորդող 30 տարին կամ Հյուսիսային Կիպրոսի ճակատագիրը»»: