Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ընդդիմության դեմ տեռորը շարունակվում է. «Հրապարակ»

269
Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ., 08:20
Ընդդիմության դեմ տեռորը շարունակվում է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած ԲՀԿ-ի հայտարարություններին, որ ներքաղաքական որևէ օրակարգ այս պահին առաջ չեն բերելու, Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ իշխանությունը շարունակում է իր դեմ պայքարը՝ կեղտոտ մեթոդներով: Ֆեյսբուքյան մի օգտատեր նախկին վարչապետ Բագրատյանի լուսանկարն է տեղադրել ու գրել. «Սրան, մեկ էլ Զոհրաբյան Նառային նստեցրեք «Իսկանդերի» վրա ու կրակեք Բաքու»:

Զոհրաբյանն ասում է՝ դա ֆեյք է, բայց «ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն է», ով իր դեմ կոնկրետ հանձնարարականով աշխատում է․ ԱԱԾ-ն պարբերաբար տրամադրում է անպարկեշտ ապատեղեկատվություն իր մասին, որոնցից մեկի հետ կապված՝ պատերազմի ավարտին, ինքը պարզաբանում կտա՝ ձայնագրությունների մասով։ «Ես և ԲՀԿ-ն շարունակում ենք հավատարիմ մնալ մեր խոսքին՝ այս փուլում որևէ քաղաքական ուժի հետ որևէ հակամարտության մեջ չմտնելու հարցում, որովհետև այս փուլում ունենք մեկ թշնամի՝ Ադրբեջանն է»։ Նրա կարծիքով՝ խնդիր է դրված իրեն հավասարակշռությունից հանել, բայց չի ստացվելու. «Հույս ունենք, որ պատերազմը կավարտվի մեծ հաղթանակով, որից հետո կսկսվի իրավական գործընթաց ֆեյքերի անվան տակ թաքնված իմքայլական պատգամավորների և տարբեր գործիչների հանդեպ: Ցավոք սրտի, այս մարդիկ չեն հասկանում իրական վտանգի չափը և շարունակում են իրենց նեղ անձնական, ճղճիմ հաշվեհարդարները»»:

Մանրամասները՝ թերթի համարում: