Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Խնդիրը միայն Արցախը չէ, դա մենք բոլորս պետք է իմանանք». Արայիկ Հարությունյան

336
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 23:00
«Խնդիրը միայն Արցախը չէ, դա մենք բոլորս պետք է իմանանք». Արայիկ Հարությունյան

«Այն, որ Ադրբեջանի սուտասան, խաբեբա ղեկավարությունը հայտարարում է, որ իբր հայկական կողմը հարձակում է սկսել և նրանք անցել են հակահարձակման, դա ընդամենը հերթական անգամ ապացուցում է, թե ում հետ գործ ունենք: Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և ամբողջ աշխարհն էլ գիտի, որ ստում է»,- այսօր հրավիրած ասուլիսում գնահատելով Ադրբեջանի վարքագիծը, ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ, իսկ Թուրքիայի լկտիությունը դուք ամեն օր տեսնում եք: Մենք մարտնչում ենք թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի դեմ: Խնդիրը միայն Արցախը չէ, դա մենք բոլորս պետք է իմանանք»,- ասաց ԱՀ նախագահը:

Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ տակտիկական առումով որևէ նշանավոր դիրք հակառակորդը չի գրավել: «Մենք շատ կարևոր դիրք կամ առաջխաղացում չենք ունեցել, բայց վնասազերծել ենք հակառակորդի մեծ քանակության ուժեր»,- ընդգծեց Արցախի նախագահը՝ հստակեցնելով, որ սա իսկապես կենաց-մահու պատերազմ է, և այս պատերազմում մենք հաղթելու ենք: