Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ես այսօր կարող եմ փակագծեր բացել». Արայիկ Հարությունյան

605
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 22:20
«Ես այսօր կարող եմ փակագծեր բացել». Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին: «Հակառակորդի հարձակումների հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությամբ և Թալիշ-Մատաղիս, «Եղնիկներ» հատվածը, ինչպես նաև՝ հյուսիս-արևելյան ուղղությունը: Կեսօրից հետո լայնածավալ հարձակում են սկսել Մռավի ուղղությամբ, որևէ հաջողություն չեն արձանագրել, հիմա էլ սկսել են հարձակում Օմարի ուղղությամբ»,- ասել է նա:

«Տասնյակ տանկեր գալիս են՝ խփում ենք, նորից են գալիս: Պատճառը երևի այն է, որ երեկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարել, թե իբր Ֆիզուլիի ուղղությամբ մի շարք գյուղեր են գրավել, բայց այդպիսի բան չի եղել: Ուստի, այդ բացը լրացնելու համար, այսօր միայն 50, եթե ոչ ավելի, տանկ և այլ զրահատեխնիկա են օգտագործել»,- հայտնել է ԱՀ նախագահը՝ հավելելով, որ Արցախի ՊԲ-ն կարողացել է խոցել տասնյակ տեխնիկա և կորուստներ պատճառել հակառակորդին:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանը շատ երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին: «Ես այսօր կարող եմ փակագծեր բացել, թե ինչ է կատարվել կապի բնագավառում. ամիսներով պատրաստվել են այս պատերազմին՝ փորձելով նաև վնասել մեր կապի ուղղությունները: Բոլոր մասնագետներն ասում են՝ դա օրերի խնդիր չի»,- նշել է նախագահը: