Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

1030
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 22:25
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը թուիթերյան իր միկրոբլոգում կոչ է արել դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը:

«Մենք պետք է դատապարտենք այս ագրեսիան և հորդորենք Բաքվին՝ դադարեցնել հարձակվողական ռազմական գործողություններն ու վերադառնալ խաղաղ բանակցային սեղանի շուրջ: Մենք պետք է դադարեցնենք ռազմական օգնությունն Ադրբեջանին և հորդորենք Թուրքիային՝ զերծ մնալ զինամթերքի կամ գրոհայինների տեղակայումից»,- գրել է նա: