Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՊԲ 46 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով

300
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 21:15
ՊԲ 46 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ պաշտպանության բանակի 46 զինծառայողների «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրելու մասին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։